211652_close_icon
views-count7279 դիտում article-date 12:43 20-09-2014

«Ես ձեզ սիրում եմ քահանա». հետևյալ տողերը քահանայի ականջին շշնջաց գիշերօթիկի սանը և հուզեց ներկաներին․ ֆոտոշարք

«Ես ձեզ սիրում եմ քահանա»: Այս խոսքերը Ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Վահան քահանա Առաքելյանի ականջին շշնջաց Երևանի թիվ 141 գիշերօթիկ մանկապարտեզ սանուհին, ով անչափ ոգեւորված եւ հուզված էր նրանց այցից: Ինչպես փոխանցում է [b][color=#EF2929]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակիցը քահանա մի քիչ շփոթվեց, կռացավ ու համբուրեց երեխայի ճակատը: «Ես էլ քեզ եմ սիրում»,- ասաց Տ. Վահանը: Նշենք, որ Երևանի թիվ 141 գիշերօթիկ մանկապարտեզ էին այցելել Երևանի Ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Վահան քահանա Առաքելյանը, երիտասարդաց միության և «Օվսաննա» երգչախմբի հետ Արարատյան Հայրապետական թեմի ՝ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ: Հուզիչ էր նաեւ այն պահը, երբ երեխաներից մեկին կոնֆետ տվեցին , ասաց` մամայիս էլ կտա՞ս: «Մենք ունենք պետական հովանավորություն, երեխաներն անվճար են հաճախում թե մանկապարտեզ, թե գիշերօթիկ խմբեր: Համահայկական հիմնադրամը նորոգել է մեր շենքը, հինը շատ անմխիթար վիճակում էր։ Պայմաները լավն են: Բայց նման ուշադրության կարիք շատ ունեն այս երեխաները: Քահանաները հաճախ են այցելում մեզ, այսօր մեզ կրկին հյուր է եկել Տ. Վահանը, հաճախ է գալիս նաև Տ. Դանիելը: Նավասարդ Սրբազանի օրհնությունն ու աջակցությունն են բերում: Երեխաները զգում են, որ իրենք մենակ չեն»,- ասաց 141 գիշերօթիկ մանկապարտեզի մեթոդիստ Սուսաննա Մարկոսյանը: Իսկ Արարատյան Հայրապետական թեմի Երևանի Ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Առաքելյանն էլ ավելացրեց, որ երիտասարդաց միության հետ են ծրագրել այցելությունը: «Մտածում էինք ինչպես կազմակերպել, երբ գալ, երբ Ս. Հովհաննեսում հանդիպեցի տիկին Անահիտին։ Նա ասաց, որ կարևոր խոստում ունի տված և ցանկանում է օգնել կարիքավոր երեխաներին: Առաջարկեցինք, որ միանա մեզ ու այստեղ գանք: Այս երեխաների համար ստեղծված են կեցության լավ պայմաններում, բայց ուշադրության կարիք շատ ունեն: Շատերն են կարիքից դրդված իրենց փոքրիկներին այս հաստատություն ուղարկում: Եվ հագուստը, որ բերել ենք նրա Լուսինե Մատինյանի հետ պայմանավորվեցինք, որ ԱՀԹ Ս. Հովհաննես եկեղեցու երիտասարդները պիտի ավելի հաճախ ու պարբերաբար այցելեն այս երեխաներին: Նրանց հոգևոր գիտելիք կտան, աղոթքներ ու երգեր կսովորեցնեն: Դա կօգնի իրենց հոգևոր պաշտպանություն ունենալ ու դիմակայել արտաքին դժվարություններին»,- ավելացրեց Արարատյան Հայրապետական թեմի Երևանի Ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Առաքելյանը: Նրանց էր միացել նաեւ կանադահայ Անահիտ Ամիրյանը, ով Հայաստանում է իր ընկերուհու՝ վաղամեռիկ Ալիս Քյուփեյանի կտակով կարիքավոր հայ մանուկներին օգնություն տրամադրելու համար: Գիշերակացով մանկապարտեզ հաճախող երեխաների համար նրանք տարել էին հագուստ: Մանկապարտեզի սաները սիրով դիմավորեցին հյուրերին, փոքրիկ ելույթ ունեցան՝ իրենց երգով, պարով ու ասմունքով հիացնելով ներկաներին: «Օվսաննա» երգչախումբն էլ իր երգացանկից ընտրել էր մանկական երգեր, որոնք երեխաները սիրով ունկնդրեցին: Այս մանկապարտեզը Արարատյան Հայրապետական թեմի քահանաների ուշադրության կենտրոնում է. Նավասարդ Սրբազան հոր օրհնությամբ վերջիններս համայնքների անդամների հետ հաճախակի են այցելում Հայաստանի միակ գիշերօթիկ այս մանկապարտեզ՝ իրենց հետ տանելով անհրաժեշտ իրեր ու նվերներ: Միջոցառման ավարտին Տեր Վահանը և երիտասարդները զրուցեցին մանկապարտեզի տնօրեն Լուսինե Մատինյանի հետ: Տեր հոր առաջարկությամբ եկեղեցու երիտասարդաց միության անդամները ավելի հաճախ կայցելեն փոքրիկներին՝ նրանց աղոթքներ ու երգեր սովորեցնելու, հոգևոր գիտելիքներ փոխանցելու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր