Մանջուկիչը շարք կվերադառնա 10 օրից
Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Մարիո Մանջուկիչը, ով Չեպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակում «Օլիմպիակոս»-ի հետ կայացած խաղի ժամանակ քթի կոտրվածք էր ստացել, շարք կվերադառնա 10 օրից: Այդ մասին տեղեկացնում են իսպանական լրատվամիջոցները:
Ֆուտբոլիստը վիրահատության է ենթարկվել և ներկայումս գտնվում է արձակուրդում: Խորվաթ խաղացողը սկզբնական շրջանում հանդես կգա հատուկ պաշտպանիչ դիմակով: