Գրանդ փիղը վիրահատվել է և արդեն ուշքի է եկել. ֆոտոշարք, տեսանյութ
Թբիլիսիում բարդ վիրահատության ենթարկված Գրանդ փիղն արդեն ուշքի է եկել: Գրանդի կոտրված ժանիքը հեռացնելու համար Թբիլիսի էր ժամանել հայտնի ատամնաբույժ Պիտեր Կերտեսը: Հեռացվել են նաև Գրանդի ատամնաքարերը:
Երկրորդ ժանիքը, որը պետք է նույնպես հեռացվեր, չի հաջողվել հեռացնել: Այն կհեռացվի 6 ամիս անց:
Հիշեցնենք, որ 6 տոննա քաշ ունեցող Գրանդ փիղը Թբիլիսի է տեղափոխվել այս տարվա հունիսին՝ Երևանի և Թբիլիսիի կենդանաբական այգիների ղերավարությունների փոխհամաձայնությամբ, քանի որ թբիլիսյան Մալկա էգ փղին փեսացու էր հարկավոր, իսկ նրա 6 տարեկան ձագը՝ Բունկան, Երևան է տեղափոխվել Գրանդի փոխարեն: