ԱՄՆ֊ում 5֊րդ դասարանի աշակերտը լիցքավորված ատրճանակ է դպրոց բերել
ԱՄՆ֊ի Միչիգան նահանգում 11֊ամյա տղան դպրոց լիցքավորված ատրճանակ է բերել։ Ինչպես հայտնել են տեղական ԶԼՄ֊ները, ուսուցիչը երեխայի մոտից գտել է դասարանցիների անունների ցուցակ, որոնց, ենթադրաբար, նա պատրաստվում էր վնասել։ Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Քինգսլի քաղաքում։ Այն մասին, որ 11֊ամյա աշակերտն ատրճանակ է դպրոց բերել, ուսուցիչներին հայտնել է աշակերտներից մեկը։
Երեխան պատմել է, որ տնից է վերցրել ատրճանակը և չէր պատրաստվում որևէ մեկին վնասել։ Ըստ ոստիակնների ատրճանակում միայն 1 փամփուշտ է եղել։
Որպես պատիժ երեխային 10 օրով արգելել են դպրոց հաճախել։