ԱՄՆ֊ն ավիահարձակում է իրականացրել ԻՊ֊ի գրոհայինների ուղղությամբ
ԱՄՆ֊ի ռազմաօդային ուժերը առաջին անգամ ավիահարձակում են գործել Իրաքի Մոսուլ քաղաքից դեպի հյուսիս֊արևելք գտնվող «Իսլամական պետության» մարզական ճամբարի գրոհայինների ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիան պատրաստ է ավիահարձակում իրականացնել Իրաքում՝ «Իսլամական պետության» թիրախների ուղղությամբ։