Սոֆի Լորենը 80֊ամյակի առթիվ կկիսվի իր հուշերով
Իտալացի դերասանուհի Սոֆի Լորենը, ով սեպտեմբերի 20֊ին կնշի իր 80֊ամյակը, ծննդյան տոնի առիթով իր հուշերի մասին գիրք է հրատարակելու։ Այս մասին հայտնում է Reuters֊ը։
«Իմ կյանքը՝ երեկ, այսօր, վաղը» 300 էջանոց հրատարակության մեջ կլինեն լուսանկարներ, նամակներ և հիշողություններ Քերի Գրանտի, Ֆրենկ Սինատրայի, Օդրի Հեփբերնի, Մարչելո Մաստրոյանիի, ինչպես նաև դերասանուհի սիրավեպերի մասին։