Էբոլա տենդից զոհվածների թիվը հասել է 2622֊ի
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այսօր Էբոլա տենդից մահացածների և վարակվածների մասին նոր տվյալների է հրապարակել։ 2014 թվականի սկզբից մինչ օրս այդ հիվանդությունից զոհվել է առնվազն 2622 մարդ, ավելի քան 5335 մարդ վարակված է։ Այս մասին հայտնում է Reuters֊ը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ համաճարակի հիմնական կենտրոնները գտնվում են աֆրիկյան երկրներ Գվինեայում, Սիերա Լեոնեում, Լիբերիայում, Նիգերիայում և Սենեգալում։