38-ամյա տղամարդը փայտով և ձեռքերով երեք տարբեր օրերի հարվածել է ծանոթ կնոջ գլխին
38-ամյա Արմեն Թամարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա վիճաբանել է Նաիրա Խաչատրյանի հետ, ձեռքերով ու փայտով մի քանի անգամ երեք տարբեր օրերի հարվածել է նրա գլխին և պատճառել մարմնական վնասվածքներ: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 1-ին մասով:
Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը վարույթ է ընդունվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Այս մասին [b][color=#EF2929]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից: