Գյումրիի դրամատիկական թատրոնի հույսը սեփական միջոցներն են. տեսանյութ
Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի 149-րդ թատերաշրջանը կբացի Յուոզաս Գրուշասի «Սեր, ջազ, սատանա» դրաման: Դրաման աճեմյանական խաղացանկում եղել է որպես մյուզիքլ: Լյուդվիգ Հարությունյանի բեմադրությունը մեր ժամանակների ու երիտասարդության մասին է:
Նոր եթերաշրջանում կլինի նաեւ նոր ներկայացում` «Մեսրոպ Մաշտոց»: Հովհաննես Հովհաննիսյանի բեմադրած պատմական դրամայում զբաղված է 80 դերասան: «Մեսրոպ Մաշտոց»-ը նաև մեծ բյուջե ունեցող ներկայացում է, որը բամադրվել է թատրոնի միջոցներով:
Պետպատվերով որևէ ներկայացում Դրամատիկականն այս տարի չունի: Հույսը միայն սեփական միջոցներն են: Թատրոնի նոր գլխավոր ռեժիսորը մշակել է աբոնեմենտային համակարգ: Մեկ ամոնեմենտն արժե 2000 դրամ և նախատեսված է 3 ներկայացման համար: Լյուդվիգ Հարությունյանն ասում է, ինքն անձամբ է զբաղվելու դրանց իրացմամբ:
Գլխավոր ռեժիսորը մեկ նոր գաղափար էլ ունի. բացել կարծիքի տետր ու տեղադրել առաջարկությունների արկղ: Տետրում հանդիսատեսը կթողնի իր տպավորությունները ներկայացման մասին, իսկ արկղում՝ դիտողություններն ու առաջարկությունները:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33802]Armnewstv.am[/url]