977 դիտում
19:56 17-09-2014
Խորհրդարանական լսումներ ԼՂՀ նոր ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ
Սեպտեմբերի 17-ին ԼՂՀ Ազգային ժողովում անց են կացվել խորհրդարանական լսումներ՝ նոր ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ: Լսումներին մասնակցում էին օրենսդիր և գործադիր իշխանությունների, արտախորհրդարանական քաղաքական կուսակցությունների, կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները, ՀՀ և ԼՂՀ ԿԸՀ նախագահներ Տիգրան Մուկուչյանը և Սրբուհի Արզումանյանը:
Խորհրդարանական լսումները վարել են ԼՂՀ և ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներ Գ.Պետրոսյանը և Հ.Սահակյանը: Հանդիպման մասնակիցներին ողջունել ու ազատ քննարկումների կոչ է արել ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:
ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը ներկայացրել է ընտրական օրենսգրքի նոր նախագծով նախատեսվող փոփոխությունների հիմնական ուղղությունները, որոնք վերաբերում են ընտրական գործընթացների ժամանակացույցերի, հանձնաժողովների աշխատանքների կազմակերպման, ընտրագրավների, նախընտրական քարոզչությունների սահմանափակումների, բողոքարկման համակարգի, խորհրդարանական և ՏԻՄ ընտրությունների հետ կապված հարցերին։
Լսվել են խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի տեսակետներն ու առաջարկություններն ընտրական նոր օրենսգրքով նախատեսվող մի շարք հարցերի շուրջ:
Քննարկվող նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են արտահայտել նաև ՀՀ ԿԸՀ նախագահը, ԱԺ պատգամավորներ:
Ամփոփելով խորհրդարանկան լսումների արդյունքները՝ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը կարևորել է նման քննարկումները, ինչը թույլ կտա քաղաքական համաձայնության պայմաններում ընդունել ընտրական նոր օրենսգիրքը, որը կնպաստի ԼՂՀ-ում հերթական ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը:
ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն
Նմանատիպ նյութեր
1148 դիտում
09:09 02-03-2016
Ընտրական օրենսգրքի նախագծի հրապարակման հրամանագիրը չի կատարվել. «Ժողովուրդ»
2226 դիտում
13:19 29-03-2016
ՀՀ ՄԻՊ առաջարկությունները ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ
Այս բաժնից
634 դիտում
13:24 23-11-2024
Թրամփը Սորոսի հիմնադրամի նախկին մենեջերին առաջադրել է ֆինանսների նախարար
778 դիտում
12:48 23-11-2024
Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը. կան զոհեր
1018 դիտում
23:18 22-11-2024
Լեհաստանի դատարանն արդարացրել է նախկին վարչապետ Յարոշևիչի սպանության մեջ մեղադրվողներին