Բան Կի Մունը Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահներին կոչ է արել շարունակել քաղաքական երկխոսությունը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին ու Պյոտր Պորոշենկոյին կոչ է արել շարունակել քաղաքական երկխոսությունը Դոնբասի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը:
Բան Կի Մունը կարևորել է Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը քաղաքական ճանապարհով կարգավորելը և ընդգծել է, որ անհրաժեշտ է քաղաքական կամք և Ուկրաինայի քաղաքացիների կողմից աջակցություն, որպեսզի հրադադարի ռեժիմը լինի կայուն ու շարունակական:
Նա նաև հավելել է, որ ՄԱԿ-ն ի սկզբանե սկսել է հատկացնել հումանիտար օգնություն: