Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգն այսօր պատրաստվում է իր պատմության նոր էջը թերթել
                        Lenta.ru-ի հաղորդմամբ՝ Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգն այսօր պատրաստվում է իր պատմության նոր էջը թերթել: 
Քաղաքի բնակիչներն այսօր պետք է քվեարկեն անկախության մասին հանրաքվեի ժամանակ, որը կարող է վերջ դնել Անգլիայի և Շոտլանդիայի 300-ամյա մեկ պետության կազմում լինելու պատմությանը: 
Նշվում է, որ քաղաքի կենտրոնական փողոցները սովորականի նման լիքն են զբոսաշրջիկներով, և մթնոլորտը շատ հանգիստ է:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

