Պորոշենկոն սեպտեմբերի 17-18-ին աշխատանքային այցեր է կատարում Կանադա և ԱՄՆ
UNIAN –ի հաղորդմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն սեպտեմբերի 17-18-ին աշխատանքային այցեր է կատարում Կանադա և ԱՄՆ: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ղեկավարի մամլո ծառայությունը:
Ենթադրվում է, որ այսօր Օտտավայում նախագահը կմասնակցի Կանադայի խորհրդարանի համայնքների պալատի ու սենատի համատեղ նստաշրջանին, կհանդիպի Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի ու Կանադայի գեներալ-նահանգապետ Դևիդ Ջոնսթոնի հետ:
Պլանավորված է նաև, որ Պորոշենկոն հանդիպումներ է ունենալու Կանադայի ուկրաինական համայնքի առաջնորդների ու ներկայացուցիչների հետ:
Պորոշենկոն կմասնակցի նաև ԱՄՆ կոնգրեսի պալատների համատեղ նիստին: Սրանից առաջ հաղորդվել էր, թե Պորոշենկոյին հրավիրել են ելույթներ ունենալ Կանադայի խորհրդարանում ու ԱՄՆ կոնգրեսում: