Սերբիան չի մասնակցի ՌԴ֊ի դեմ ուղղված պատժամիջոցներին
Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը հաստատել է, որ իր երկիրը Ռուսաստանի հարցում չի աջակցի Արևմուտքին։ Այս մասին հայտնում է RIA Novosti֊ն։
Նինոլիչը նման հայտարարություն է արել Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսեյ Մեշկովի հետ հանդիպման ընթացքում։
«Սերբիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, սակայն չի մասնակցի Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցներին»,֊ նշել է նախագահը։