Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը դարձյալ առաջին տեղում է
                        Բրիտանական  Quacquarelli Symonds (QS) ընկերությունը հրապարակել է լավագույն ուսումանական հաստատությունների տարեկան զեկույցը: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Առաջին տեղում նախորդ տարվա նման ամերիկյան Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտն է: Նրան հաջորդում է բրիտանական Քեմբրիջի համալսարանը, որն իր ցուցանիշները բարելավել է նախորդ տարվա համեմատ: 
Լավագույն եռյակը եզրափակում է Լոնդոնի Կայսերական քոլեջը: Չորրորդ տեղում ամերիկյան հանրահայտ Հարվարդի համալսարանն է, հինգերորդ տեղում՝ բրիտանական Օքսֆորդի համալսարանը, իսկ վեցերորդ տեղում՝ Լոնդոնի Համալսարանական քոլեջը: 
Լավագույն տասնյակի մնացյալ 4 տեղերում ամերիկյան բուհեր են. Սթենֆորդի համալսարանը, Կալիֆորնիական տեխնոլոգիական ինստիտուտը, Փրինսթոնի ու Յելի համալսարանները:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

