Մոսկվան Վաշինգտոնից պատժամիջոցների ուղղման վերաբերյալ որևէ առաջարկ չի ստացել. Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան Վաշինգտոնից ՌԴ-ի նկատմամբ Արևմուտքի սահմանած պատժամիջոցների ուղղման վերաբերյալ որևէ առաջարկ չի ստացել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Նա հայտնել է, որ մամուլում եղած հրապարակումների վաշինգտոնյան աղբյուրներն իրենց անծանոթ են:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ-ի դեմ սահմանված մի շարք պատժամիջոցների չեղյալ հայտարարման համար ԱՄՆ-ը պայմաններ է առաջ քաշել: