Գվատեմալայում անգամ հանգուցյալները չունեն հանգիստ կյանք. ֆոտոշարք 18+
                        Գվատեմալայում անգամ հանգուցյալները չունեն հանգիստ կյանք: Տեղական կանոնների համաձայն, եթե լրանում է գերեզմանոցի վարձակալության պայմանագրի ժամկետը և գումար չի վճարվել վարձակալության երկարաձգման համար, ապա գերեզմանոցի աշխատակիցները արտաշիրմմում են աճյունները: 
Ննջեցյալների ազգականներն այդ աճյունները տեղավորում են պլաստիկ փաթեթների մեջ և վերահուղարկավորում են եղբայրական գերեզմանոցներում: Lenta.ru-ն ներկայացնում է Reuters-ի լուսանկարիչ Ջորջ Դան Լոպեսի համապատասխան ֆոտոշարքը:
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

