Երկրաշարժ՝ Իրանում
                        Այսօր առավոտյան երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հյուսիսային Սեմնան նահանգի Շահմիրզադ քաղաքում: 
Ինչպես փոխանցում է իրանական FARS գործակալությունը ստորգետնյա ցնցումները գրանցվել են Իրանի ժամանակով ժամը 05:09-ին: Թեհրանի համալսարանի երկրաբանական ինստիտուտի սեյսմիկ կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնն ընկած է եղել 10 կմ խորության վրա: Ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

