1286 դիտում
13:00 16-09-2014
«ԱՐԻ»-ի միջոցներով 150 տուն՝ Քաշաթաղում
Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը սեպտեմբերի 14-ին այցելել է Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղ, որտեղ «Արցախ րութս ինվեսթմենթ (ԱՐԻ)» ընկերության միջոցներով կառուցվում են 50 տներ:
Ընկերության՝ Լիբանանից Արցախ ժամանած շուրջ 70 փայատերերի հետ միասին Ա. Հարությունյանը ծանոթացել է կատարված աշխատանքներին և մասնակցել ծրագրի ներկայացման պաշտոնական արարողությանը: Իր խոսքում կառավարության ղեկավարը շնորհավորել է համայնքի բնակիչներին և շնորհակալություն հայտնել «ԱՐԻ»-ի ներկայացուցիչներին այդ նշանակալի նախաձեռնության համար՝ համոզմունք հայտնելով, որ տարիների ընթացքում ընկերությունն ավելի խոշոր ծրագրեր է իրագործելու Արցախում: Նա կարևորել է այն հանգամանքը, որ «ԱՐԻ»-ի մի շարք այլ ծրագրերի շնորհիվ Քաշաթաղի և Շահումյանի բազմաթիվ ընտանիքների հնարավորություն է տրվել ունենալ կայուն եկամտի աղբյուր:
Անդրադառնալով նշյալ երկու շրջաններում կառավարության կողմից իրագործվող զարգացման ծրագրերին՝ վարչապետը նշել է. «եթե դուք հնարավորություն ունենաք այցելել Կովսական, կտեսնեք սիրիահայ ընտանիքներին տրամադրված բնակարանները: Իշխանաձորում արդեն ընթանում են 28 տների շինարարական աշխատանքները, որտեղ նախատեսվում է կառուցել ավելի քան 100 բնակարան: Բազմազավակության ծրագրով ևս նոր տներ ենք կառուցել, իսկ վերաբնակիչների բնակարանային պայմանների բարելավման նպատակով մի քանի հարյուր միլիոն դրամի շինանյութ ենք տրամադրել նրանց:
Բացի այդ, դպրոցների, մանկապարտեզների, ճանապարհների շինարարությունն իրենց նշանակալի տեղն ունեն շրջանների զարգացման ծրագրերում: Աղավնո գետի վրա արդեն կառուցել ենք հինգ փոքր հիդրոէլեկտրակայան, և նմանատիպ նախագծեր կան նաև այլ գետերի հետ կապված: Համոզված եմ, որ այս ծրագրերը հնարավորություն են տալու շրջանին առաջանցիկ տեմպերով զարգանալ»:
ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կ. Շահրամանյանը և «ԱՐԻ»-ի ներկայացուցիչներն իրենց ելույթներում անդրադարձել են կատարված աշխատանքներին ու առաջիկա ծրագրերին՝ շեշտադրելով բնակարանաշինության կարևորությունը վերաբնակեցված շրջանների զարգացման գործում: «ԱՐԻ»-ի փայատերերն իրենց պատրաստակամությունն են հայտնել մեծացնել տարբեր ոլորտներում ներդրումների ծավալները՝ խթանելու Քաշաթաղի և Շահումյանի տնտեսական ակտիվությունը:
«Արցախ րութս ինվեսթմենթ» ընկերությունը հիմնադրվել է լիբանանահայ մի շարք ձեռնարկատերերի կողմից՝ աջակցելու վերաբնակեցված շրջանների տնտեսական զարգացմանը: Ներկայումս այն ունի մոտ 150 փայատերեր: 2009-2014 թթ. Նշյալ շրջանների շուրջ 1000 ընտանիքներ օգտվել են ընկերության տրամադրած անասնաբուծական արտոնյալ երկարաժամկետ վարկերից, որոնց տոկոսադրույքը մասնակիորեն սուբսիդավորվում, և վերադարձելիությունը երաշխավորվում է ԼՂՀ կառավարության կողմից:
Այժմ բնակարանաշինության ծրագրի շրջանակներում «ԱՐԻ»-ն կառուցում է 50 տուն Գորիս-Բերձոր ճանապարհի վրա գտնվող Աղավնո գյուղում, որոնք տրամադրվելու են տեղի բնակիչներին: Իսկ Հաջորդ փուլերում կառուցվելու են ևս 100 տներ, որոնք հատկացվելու են ցանկացողներին՝ հիփոթեքային արտոնյալ պայմաններով:
Նմանատիպ նյութեր
6197 դիտում
21:00 04-08-2017
Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը
1472 դիտում
09:20 27-05-2016
Առաջարկվել է «Արի տուն» ծրագիրը վերանվանել «եկուր» կամ «դարձիր» տուն. «Հայկական ժամանակ»
2154 դիտում
16:58 02-02-2014
Ինչպես կայանել G-wagen-ը. արի, արի...
Այս բաժնից
760 դիտում
10:14 07-01-2025
Ադրբեջանա-իրանական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
844 դիտում
10:12 07-01-2025
Հզոր երկրաշարժ՝ Տիբեթում. զոհերի թիվը հասել է 53-ի
1333 դիտում
21:52 06-01-2025
Նիկոլա Սարկոզին դատվում է Քադաֆիից անօրինական ֆինանսավորվելու մեղադրանքով