211652_close_icon

Գիտնականները հերքել են մարտկոցի արագ լիցքավորման վնասի մասին տարածում գտած կարծիքը. տեսանյութ

views-count1699 դիտում article-date 12:33 16-09-2014
Ամերիկացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ մարտկոցների արագ լիցքաթափումն ու լիցքավորումը չեն նվազեցնում դրանց ծառայության ժամկետը, ինչպես որ կարծում էին ավելի վաղ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն: Հեղինակներն իրենց հետազոտությունների արդյունքները հրապարակել են Nature Materials պարբերականում: Նրանց հետաքրքրել է, թե որքան արագ են իրականացվում դեպի մարտկոց լիցքի փոխադրման գործընթացները և որքան արագ են կազմավորվում քիմիական կապերը: Մասնագետները եկել են այն եզրակացության, որ արագ լիցքավորումը՝ համեմատած դանդաղ լիցքավորման հետ, այնքան էլ վնասակար չէ մարտկոցի համար, ինչպես որ համարվում էր ավելի վաղ: Երկու դեպքում էլ հաջողվել է մարտկոցները լիցքավորել ու լիցքաթափել հավասարաչափ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր