17-ամյա ռումինացի տաղանդը հանդես կգա «Չելսի»-ում
Ռումինական «Վիիտորուլա»-ի պաշտպան Քրիստիան Մանեան ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կտեղափոխվի «Չելսի»: Ֆուտբոլիստի տեղափոխության վերաբերյալ պաշտոնական հայտարարություն կլինի տրանսֆերային պատուհանի բացման ժամանակ:
Հարկ է նշել, որ Ռոման Աբրամովիչի թիմը 17-ամյա տաղանդավոր ֆուտբոլիստի համար 3 մլն եվրո կվճարի: