211652_close_icon
views-count12802 դիտում article-date 16:30 15-09-2014

ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը Հայաստանում ուկրաինական առողջարանի մասնաճյուղ է բացում և Ուկրանիայից բուժքույրերի է հրավիրելու

Ուկրաինայում տեղի ունեցող վերջին զարգացումներից հետո ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանի` Ճոյտի բոլոր բիզնես-պայմանագրերը, որոնք զրոյացել էին, վերակագնվել են: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Հակոբ Հակոբյանը: Նա նշեց, որ առաջին հերթին Հայաստանում այդ պայմանագրերի արդյունքում կբացեն առողջարանը, որը մինչեւ փետրվարի վերջ կշահագործվի: «Դե, հիմնականում ցանկանում ենք առողջարան բացել, նրանց մասնագետներին բերել այստեղ. ցեխաբուժություն եւ մի շարք այլ բուժումներ են իրականացվելու: Հատուկ այնտեղից բժիշկներ եւ բուժքույրեր կհրավիրենք, ովքեր կսպասարկեն եւ ընթացքում մեր տեղի մասնագետներին էլ կսովորեցնեն: Շատերը, ովքեր գնում են այնտեղ բուժում ստնալու, էլ կարիք չեն ունենա այդքան ճանապարհ կտրել եւ կփորձենք այնպես անել, որ ավելի մատչելի լինի»,- ասաց Հակոբ Հակոբյանը: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Ուկրաինայում տեղի ունեցող վերջին զարգացումներից հետո գործարարի բոլոր բիզնես-պայմանագրերը զրոյացել էին: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ինքը` Հակոբ Հակոբյանը: Նաեւ նշել էր, որ կնքված պայմանագրեր ունեին, որոնք, եթե Ուկրաինայի դեպքերը չլինեին, պետք է արդեն ուժի մեջ մտած լինեին:

Նմանատիպ նյութեր