Ռոբենը կարող է բաց թողնել «Մանչեսթեր Սիթի»-ի հետ խաղը
«Բավարիա»-ի կիսապաշտպան Արյեն ռոբենը առողջական խնդիրների պատճառով կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Մանչսթեր Սիթի»-ի հետ կայանալիք խաղը, հայտնում է Bild-ը: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթվա վերջնամասում Ռոբենը ապաքինվել էր ոտնաթաթի վնասվածքից, սակայն երեկվա մարզման ժամանակ հոլանդացին ծնկի թեթևակի վնասվածք է ստացել:
«Բավարիա» - «Մանչեսթեր Սիթի» խաղւ կկայանա սեպտեմբերի 17-ին: