Ռուսաստանը ստիպված կլինի չեղյալ հայտարարել Ուկրաինայի հետ ազատ առևտրի գոտին. Մեդվեդև
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը զգուշացրել է, որ եթե գաղտնի գործարկվի ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագիրը, ապա Ռուսաստանը ստիպված կլինի չեղյալ հայտարարել Ուկրաինայի հետ ազատ առևտրի գոտին և նրա հետ առևտուր անել սովորական կանոններով: Այս մասին հաղորդում է vestikavkaza-ն:
ՌԴ վարչապետը նաև հավելել է, որ Ուկրաինայի հետ ազատ առևտրի գոտու պահպանման ժամանակ Ռուսաստանն ուշադիր հետևելու է առևտրի կատարմանը:
Նա ընդգծել է, որ հաշվի է առնելու եվրոպացի գործընկերների կողմից Կիևին միակողմանի տրամադրած առևտրային արտոնությունները:
Մեդվեդևը չի բացառել, որ կանոնների գաղտնի կիրառման դեպքերի հայտնաբերման պարագայում Ռուսաստանը կարող է Ուկրաինայի հետ առևտուր անելու հարցում անցում կատարել սովորական ռեժիմի: