ՄԱԿ ԱԽ-ն վճռականորեն դատապարտել է Դևիդ Հեյնսին մահապատժի ենթարկելը
ՄԱ
ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ ԱԽ-ն վճռականորեն դատապարտել է «Իսլամական պետություն» խմբավորման ծայրահեղական զինյալների կողմից Մեծ Բրիտանիայի քաղաքացի Դևիդ Հեյնսին մահապատժի ենթարկելը:
Հայտարարության մեջ նշվում է, որ ՄԱԿ ԱԽ անդամները պնդում են, որպեսզի Դևիդ Հեյնսի սպանության պատասխանատուները կանգնեն արդարադատության առջև:
ՄԱԿ ԱԽ-ն նաև իր ցավակցությունն է հայտնել Հեյնսի հարզատներին, Մեծ Բրիտանիայի ժողովրդին ու կառավարությանը, ինչպես նաև ««Իսլամական պետության» բոլոր զոհերի ընտանիքներին»:
Հիշենցնենք, որ 44-ամյա Դևիդ Հեյնսը մեկ տարի առաջ Սիրիայում ոչ կառավարական մի կազմակերպության անդամ է եղել: