Այսօր Հրանտ Դինքի ծննդյան օրն է
պոլսահայ նշանավոր գրող Հրանտ Դինքը ծնվել է 1954-ի սեպտեմբերի 15-ին Մալաթիայում (Թուրքիա): Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի` «Ակոսի» գլխավոր խմբագիրը հայտնի էր իր անվախ ելույթներով ու համարձակ հոդվածներով:
Հայոց ցեղասպանության հարցում հակադրվելով Թուրքիայի պաշտոնական տեսակետին՝ Դինքը հալածանքների է ենթակվել, 2005 թ-ին դատապարտվել է 6-ամսյա պայմանական բանտարկության:
2007թվականի հունվարի 19-ին նա սպանվել է Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ, ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։ Կրակողը 17-ամյա Օգյուն Սամաստն էր։
Դինքի սպանությունը բողոքի մեծ ալիք առաջացրեց Թուրքիայում և արտերկրում: "Ես հայ եմ , ես Հրանտ Դինք եմ" կարգախոսով հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց:
2007 թ-ին ստեղծվել է Հրանտ Դինքի անվան միջազգային հիմնադրամ, որը լույս է ընծայել նրա "Երկու հարևան ժողովուրդներ" գիրքը: Դինքի անունով Ֆրանսիայի Մարսել քաղաքում փողոց է անվանակոչվել, իսկ Փարիզում՝ դպրոց:
2007-ին Հրանտ Դինքին հետմահու շնորհվել է ՀՀ նախագահի մրցանակ: