Թուրքիայում բացվել է «Խայտառակության թանգարան» ցուցադրությունը
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Ժամանակակից արվեստների թանգարանում բացվել է «խայտառակության թանգարան» ցուցահանդեսը, որը նվիրված է 1980 թվականի սեպտեմբերի 12-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղափոխության զոհերի հիշատակին: Այս մասին գրում է թուրքական bianet.org կայքը:
Ցուցահանդեսը, որը տեղի է ունենում «Ազատությունը և հույսը դեռ կենդանի են» խորագրի ներքո, շոշափում է նաև 2013 թվականին Ստամբուլի Գեզի պուրակի արյունալի իրադարձությունները, բողոքի ակցիաները, 2011 թվականին Ռոբոսկում հայերի և քրդերի կոտորածները:
Ցուցանմուշների թվում են նաև1972 թվականին սպանված թուրք ընդդիմադիր գործիչ Մահիր Չանայայի բլուզը, ինչպես նաև Թուրքիայի բանտերում և մեկուսարաններում մարդկանց խոշտանգման գործիքներ, արգելված գրքեր, նամակներ, որոնք ժամանակին հասցեատիրոջը չեն հասել, լուսանկարներ, որոնցում տանջանքի ենթարկելու կադրեր են, տանջամահ արված հայտնի լրագրողներին պատկանող իրեր: Անմասն չեն մնացել նաև Գեզիի իրադարձությունների զոհերի անձնական իրերը և լուսանկարները:
Ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 22-ը: