Սեպտեմբերի 15-ին Լուգանսկում կսկսվի ՌԴ-ից ստացված մարդասիրական օգնության տրամադրումը
Սեպտեմբերի 15-ին Լուգանսկում կբաժանեն ՌԴ-ից ստացված մարդասիրական օգնությունը: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ին՝ հղում կատարելով Լուգանսկի փովարչապետին:
Հաղորդվում է նաև, որ ներկա պահին շարունակվում է մարդասիրական օգնության բեռնաթափումը:
Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինայի հարավ-արևելքի բնակչության համար նախատեսված մարդասիրական օգնությամբ բոլոր բեռնատարները ՌԴ-ից ժամանել են Լուգանսկ: