211652_close_icon
views-count2465 դիտում article-date 21:03 13-09-2014

Առնետների դեմ պայքար` նույնիսկ գիշերը

Վանաձորի Մոսկովյան 10 հասցեի շենքի բնակիչներն առնետների դեմ պայքարում են նույնիսկ գիշերը: Բնակիչները բողոքում են, որ կրծողներին իրենց մուտքերից ու բնակարաններից հեռացնելու հարցում ոչ սանէպիդկայանն է օգնում, ոչ` համատիրությունը: Աղբահանության ժամանակ փակվում են բոլոր բնակարանների պատուհանները, գարշահոտությունը երկար ժամանակ չի վերանում նույնիսկ աղբատար մեքենայի հեռանալուց հետո: Մոսկովյան 10-ի բնակիչները հավատացնում են,որ աղբատար մեքենաները 15-20 օրը մեկ են երևում բակում: Այդ ընթացքում առնետների շարքերն ավելի են ստվարանում: Բնակիչների բազմաթիվ դիմումներից հետո վերջապես շենքի նկուղային հարկերում սանԷպիդկայանն աշխատանքներ է կատարել: Բնակիչները համոզված են` սա թերևս ժամանակավորապես կփրկի առնետների հարձակումից, քանի դեռ աղբը շաբաթներով կուտակվում է, կրծողների դեմ պայքարը դրական արդյունք չի տալու: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33496]Armnewstv.am[/url]

Նմանատիպ նյութեր