Դադիվանքում եկեղեցու որմնանկարն է վերականգվել
Դադիվանքի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցում այս տարի առաջին անգամ էր որմնանկար վերականգնվում: Որմնանկարի ամրացման, մաքրման և վերականգնման աշխատանքներն օրերս ավարտվեցին: Զբոսաշրջության և պատմական հուշարձանների պահպանության վարչությունը որմնանկարի վերականգնումը իտալացի մասնագետի էր վստահել: Քրիստին Լամորեն մինչև Դադիվանք գալը ուսումնասիրել էր որմնանկարի նմուշները և նախապատրաստել անհրաժեշտ նյութերը:
Դադիվանք շատ են այցելում զբոսաշրջիկները: Հայ եւ օտար այցելուների ուշադրությունը գրավում են հուշարձանի ճարտարապետական արժանիքները: Իսկ ահա Դադիվանքի որմնանկարները քչերն են նկատում: Համալիրը մի քանի տասնամյակների ընթացքում քրդերի համար կացարան է ծառայել: Ծխից ու մրից տուժել են առաջին հերթին որմնանկարները: Ճարտարապետ Արա Զարյանը համոզված է` դրանց կորուստը միջնադարի հայկական մշակութային ժառանգության համար զգալի հարված կլիներ:
Դադիվանքի որմնանկարներից մեկն է առայժմ նոր տեսք ստացել: Արցախի ճարտարապետները հույս ունեն, որ հայ-իտալական գործակցությունը կշարունակվի, եւ եկեղեցու հյուսիսային պատի որմնանկարները ևս կնորոգվեն:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33495]Armnewstv.am[/url]