Մարդասիրական օգնությամբ ռուսական բեռնատարները ժամանել են Լուգանսկ
Lenta.ru-ն հաղորդում է, որ Ուկրաինայի հարավ-արևելքի բնակչության համար նախատեսված մարդասիրական օգնությամբ բոլոր բեռնատարները ժամանել են Լուգանսկ:
Ավտոշարասյան ճանապարհին խնդիրներ չեն ծագել:
Նշվում է, որ այժմ ընթանում է այդ հումանիտար օգնության բեռան դատարկումը: Դա իրականացվում է երեք բազայում, որոնցից երկուսը սննդամթերքի բազաներ են, իսկ մեկը` դեղորայքի:
Ընդհանուր առմամբ՝ հումանիտար ավտոշարասյան մեջ ընդգրկվել է մոտ 200 մեքենա, որոնք տեղափոխել են 2000 տոննա բեռ` սննդամթերք, դեղորայք, տաք իրեր: