211652_close_icon
views-count926 դիտում article-date 13:27 13-09-2014

Այլընտրանքային էներգետիկները միավորվում են. տեսանյութ

Աթոռների մեծ մասը դատարկ է` այլընտրանքային էներգետիկայի ոլորտի ներկայացուցիչները պայմանավորվել էին հանդիպել ու քննարկել. ստեղծել միությո՞ւն, թե՞ շարունակել աշխատել առանձին: Այլընտրանքային էներգետիկայի ընկերություններին միավորելու գաղափարն Աշոտ Միրզոյանինն է: Գլխավոր նպատակը` այլընտրանքային էներգետիկան օգտագործելն ու զարգացնելն է: Հայաստանում արեւային օրերը գրեթե կլոր տարին են, մինչդեռ քիչ են օգտագործվում: Թե ինչքան կարժենա արեւային էներգիան, քննարկել դեռ պետք չէ, գիտաշխատող Վարդան Մելիքյանի կարծիքն է: Կարեւորը մարդիկ իմանան` արեւի էներգիան օգտագործում են նույնիսկ հյուսիսային` պակաս արեւոտ Գերմանիայում: Արեւի երկրում արեւային կայանները պարտադիր են: Բիզնես նախագծերին խորհրդատվություն առաջարկող ընկերության հիմնադիրն էլ տալիս է առաջին խորհուրդը: Սկսել աշխատել: Բիզնես գաղափարներին ու այլընտրանքային էներգետիկայի ընկերությունների միավորմանը պակաս էնտուզիազմով է հավատում ռադիոֆիզիկայի ինստիտուտի ներկայացուցիչը: Խոչընդոտները շատ են, լծակները` քիչ: Այլընտրանքային էներգետիկների միություն կլինի՞, թե՞ ոչ, այս անգամ չորոշվեց: Մասնակիցները քիչ էին, քննարկման թեմաները` շատ: Միություն ստեղծելու հարցը կքննարկեն հաջորդ անգամ: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33569]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր