Սյունիքի մարզում ստորագրահավաք է սկսվել՝ ի պաշտպանություն Սուրեն Խաչատրյանի.Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ Սյունիքի մարզում ստորագրահավաք է սկսվել՝ ի պաշտպանություն Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի:
«Ակցիան սկսվել է Գորիսի 6-րդ դպրոցից, որը նախաձեռնել է Սուրեն Խաչատրյանի հորեղբորորդին՝ Սասուն Խաչատրյանը: Պարզվում է՝ Ա. Խաչատրյանի կինը 6-րդ դպրոցի տնօրենն է, ինչի համար էլ ստորագրահավաքը սկսվել է հենց այդտեղից:
«Ժողովուրդ»-ը զրուցել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ՝ պարզելու, թե ինչու են նրա հարազատները այդ քայլին դիմել ու ի՞նչ ակնկալիքներ ունի ինքը՝ Սուրեն Խաչատրյանը, մարզպետ նշանակվելու մասով:
Թերթի զրուցակիցն ասել է, որ այդ տեղեկությունները հերյուրանքներ են. «Հիմա Սասուն Խաչատրյանը կողքս նստած է ու չեմ կարծում, որ առանձ ինձ տեղյակ պահելու նման բան աներ: Չկա նման բան. մարդիկ ուղղակի խոսում են»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։