Առուշանյանին տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան. ի պաշտպանություն նրա՝ ստորագրահավաք է սկսվել
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը «Արմավիր» ՔԿ-ից տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը։
«Երեկ են տեղափոխել. մտերիմների, հարազատների հետ տեսակցություններն արգելված են։ Նման որոշում է կայացվել»,- ասաց Մելքոնյանը։
Նրա խոսքով` Վերաքննիչ դատարանը դեռևս վարույթ չի ընդունել փաստաբանների` Առուշանյանին կալանավորելու որոշումը բողոքարկելու դիմումը։
Պաշտպանները Առուշանյանի կալանավորման որոշումը կվիճարկեն դատարանում, իսկ մինչ այդ Գորիսում համայնքապետին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաք են սկսել։
«Առուշանյանի կալանավորմամբ մտահոգված գորիսեցիները այսօր 17։00-ից սկսած` կարող են միանալ ստորագրահավաքին Գորիսի Գ․ Տաթևացու անվան հրապարակում (Մշակույթի տան հարակից տարածք»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց նախաձեռնող խմբի անդամներից Զաքար Խոջաբաղյանը։
Մանրամասներն՝ այստեղ