Նեյմարը բացառիկ խաղացող է. Լուիս Էնրիկե
«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն գովասանքի խոսքեր է հղել թիմի հարձակվող Նեյմարի հասցեին: Միաժամանակ իսպանացի մասնագետը նշել է, որ բրազիլացու վրա մեծ ճնշում է գործադրվում:
«Նեյմարը բացառիկ խաղացող է: Նրան անհրաժեշտ է հաղթահարել է այն ճնշում, որը նրա վրա գործադրվում է ակումբում և հավաքականում հանդես գալու ժամանակ: Հավատում եմ, որ քրտնաջան աշխատանքի շնորհիվ նա կկարողանա դառնալ աշխարհի լավագույն խաղացողներից մեկը»,- Լուիս Էնրիկեի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: