Ստամբուլում կբացվի վերջին 90 տարվա ընթացքում առաջին ասորական դպրոցը
                        Նոր ուսումնական տարում Թուրքիայում կբացվի առաջին ասորական դպրոցը, որտեղ բոլոր առարկաները կուսուցանվեն  ասորերենով: «Մոր էֆրեմ» անունը կրող դպրոցը բացվելու է Ստամբուլի Էշիլքյոյ թաղամասում: 
Սպասվում է, որ սկզբանական շրջանում դպրոցում կսովորեն շուրջ 25 ասորի երեխաներ: Այն նախատեսված կլինի 60 աշակերտի համար: Վերջին ասորական դպրոցը, որը գործել է Մարդին քաղաքում, Թուրքիայի իշխանությունները փակել են 86 տարի առաջ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

