211652_close_icon
views-count1155 դիտում article-date 09:15 12-09-2014

Հրդեհներ բուսածածկ տարածքներում

Սեպտեմբերի 11-12-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանի «Նոյ» թաղամասում ՝ 400 քմ, Արագածոտնի մարզի Ոսկեթաս գյուղում ՝ 2 հա, Արմավիրի մարզի Լենուղի գյուղում ՝ 3000 քմ, Կոտայքի մարզի Բարեկամության փողոցում ՝ 6 քմ, Գեղարքունիքի մարզի Այրք գյուղում ՝ 6 քմ, Կոտայքի մարզի գյուղի «Անահիտի բլուր» կոչվող տարածքում ՝ 7 հա, Չարենցավան քաղաքում ՝ 2 հա, Շիրակի մարզի Շիրակացու փողոցում ՝ 50 քմ, Արագածոտնի մարզի Ձորագլուխ գյուղի հարակից անտառում ՝ 40 հա և ջերմահարվել 20 ծառ, Սյունիքի մարզի Աշոտավան թաղամասում ՝ 1000 քմ, Շահարջիկ գյուղի մոտակա սարում ՝ 1000 քմ, Տավուշի մարզի «Մաքլար» կոչվող հանդամասում ՝ 3000 քմ, Տավուշի մարզի «Քարի քամակ» կոչվող հանդամասում ՝ 3 հա ընդհանուր խաղողի այգի և 5000 քմ խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: ՀՀ ԱԻՆ մամլո ծառայություն

Նմանատիպ նյութեր