Ալիևն ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին
Ադրբեջանուն պաշտոնական այցով գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Հանդիպմանը քննրակվել են Վրաստանի ու Ադրբեջանի միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելուն առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր:
Վրացական պատվիրակության կազմում են Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն, փոխվարչապետ Կախա քալաձեն, ֆինանսների նախարա Նոդար Խադուրին, գյուղնախարար Օթար Դանելիան, վարչապետի խորհրդական Սավալան Միրզոևը, խորհրդարանականներ Զուրաբ Տկեմալաձեն և Մախիր Դարզիևը: