Թուրքիան հրաժարվել է «Իսլամական պետության» դեմ մղվող ցամաքային պայքարից
Թուրքիան չի մասնակցի «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ մղվող ցամաքային գործողություններին: Այս մասին հաղորդել է թուրքական Haber 7 հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին, ով այդ որոշումը կայացրել է սեպտեմբերի 10-ին Թուրքայի ուժային կառույցների հետ տեղի ունեցած Անվտանգության խորհդի ժամանակ:
Ներկա պահին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին շրջագայում է Մերձավոր Արևելքի երկրներով, որի նպատակը «Իսլամական պետության» դեմ պայքարի միջազգային կոալիցիայի ստեղծումն է: Այսօր Սաուդյան Արաբիայում այդ հարցով տեղի է ունենալու Քերրիի հանդիպումը Պարսից ծոցի արաբական պետությունների (իրաք, Եգիպտոս, Հորդանան, Թուրքիա) համագործակցության խորհրդի արտգործնախարարների հետ:
Ավելի վաղ Քերրին այցելել էր Իրաք, որտեղ հնադիպումներ է անցկացրել երկրի նոր իշխանությունների հետ և խոստացել համատեղ ուժերով արմատախիլ անել Իրաքում և Սիրիայում հաստատված իսլամիստ ահաբեկիչներին: