Էկոգելը կփրկի կարկտահարված ծառը. տեսանյութ
Կարկտահարությունից վնասված ծառերի վրա փորձարկված բուժանյութն արդյունքներ է տալիս:
Գյուղատնտեսական աջակցության Արմավիրի մարզային կենտրոնի մասնագետները փորձարկված բուժանյութի արդյունքներն են ստուգում: Կարկտահարությունից հետո վնասված ծառերը չէին վերականգնվում: Հիմա պատկերն այլ է:
Էկոգել բուժանյութն այս տարի առաջինը փորձարկվել է Նաիրի գյուղում` Էմիլ Ներսիսյանի մեկ հեկտար դեղձենիների այգում: Այգեգործը նույնպես վստահ է` էկոգելը դրական է ազդել: Ծառն ավելի փարթամ է, տերևները խիտ են և կանաչ:
Գյուղատնտես Արայիկ Ղազարյանի կարծիքով` բուժանյութը կարելի է կիրառել նաև այլ պտղատու այգիներում: Էկոգելը օգտագործվում է արտարմատային բուժման տարբերակով, սեզոնին` 2 -3 անգամ: Առաջին սրսկումը պետք է կիրառել ծաղկաթափից անմիջապես հետո, այնուհետև կրկնել 25-30 օր հետո:
Արմավիրի մարզում կենսաբանական այդ պատրաստուկն առաջին անգամ փորձարկվել է անցած տարի` խաղողի այգիներում. մասնագետների համոզմամբ` արդյունավետությունը բավական մեծ էր:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33461]Armnewstv.am[/url]