ԱՄՆ Մինեսոթա նահանգի բնակիչ Դեն Մաքքոյն աճեցրել է աշխարհի ամենամեծ լոլիկը: Այս մասին հայտնում է UPI-ն: Լոլիկը կշռում է մոտ 3.8 կիլոգրամ (8.41 ֆունտ): Ֆերմերը հուսով է, որ Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները ռեկորդը կգրանցեն մինչև նոյեմբերի 1-ը:
Մաքքոյը ռեկորդային մեծության լոլիկն անվանել է «Մեծ Զաք» (Big Zac): Սրանից աաջ աշխարհի ամենամեծ լոլիկ է համարվել 1986 թվականին ԱՄՆ Օկլահոմա նահանգում ֆերմեր Գորդոն Գրեմի աճեցրած լոլիկը, որի քաշը կազմել է 3.5 կիլոգրամ