Ուկրաինայում «РЕН ТВ»֊ի թղթակիցը գնդակոծման տակ է ընկել
Ուկրաինայում «РЕН ТВ» հեռուսատաալիքի թղթակիցը գնդակոծման տակ է ընկել։ Այս մասին հաղորդվում է հեռուսատաալիքի կայքում։
«Մենք մեր նկարահանող խմբից նյութ ենք ստացել, որի համաձայն մեր թղթակից Նիկոլայ Կուբանցևը գնդակոծման տակ է ընկել»,֊ ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5֊ին Մինսկում Կիևի, ԵԱՀԿ֊ի, ԴԺՀ֊ի և ԼԺՀ֊ի ներկայացուցիչները Ուկրաինայում կրակի դադարեցման մասին համաձայնագիր են ստորագրել։