1039 դիտում
22:16 10-09-2014
ՀՀ նախագահը մասնակցել է ԵՊՀ պատմության և հայ բանասիրության ֆակուլտետների հիմնադրման 95-ամյակի միջոցառումներին
ՀՀ նախագահ, ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի պետական համալսարանում մասնակցել է ԵՊՀ պատմության և հայ բանասիրության ֆակուլտետների հիմնադրման 95-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին:
Հանրապետության նախագահը նախ այցելել է հայ բանասիրության ֆակուլտետ, դիտել հոբելյանին նվիրված ցուցահանդեսը, զրուցել պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ: Այնուհետև Սերժ Սարգսյանը ԵՊՀ գլխավոր մասնաշենքում մասնակցել է համալսարանի վերոնշյալ ֆակուլտետների հիմնադրման 95-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին:
Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների հիմնադրման 95-ամյակի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառների զարգացման գործում ներդրած ավանդի, երկարամյա և արդյունավետ գիտամանկավարժական գործունեության համար նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով բուհի պրոֆեսորադասախոսական կազմի մի խումբ ներկայացուցիչներ պարգևատրվել են ՀՀ պետական պարգևներով և ՀՀ Նախագահի շնորհակալագրերով:
Հանդիսավոր նիստի ժամանակ Հանրապետության նախագահը հանձնել է պետական պարգևներն ու շնորհակալագրերը, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողությանը շնորհավորել հոբելյանի առթիվ: «Երևանի պետական համալսարանն անգնահատելի ավանդ ունի Ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի վերածննդի, Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կայացման գործում, և այս դահլիճում նստածներից շատ-շատերն ու նաև ձեր նախորդներն ունեն սեփական ներդրումն այդ ավանդում: Շնորհակալ եմ բոլորիդ»,-շնորհավորական խոսքում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Նմանատիպ նյութեր
912 դիտում
13:54 23-09-2014
Երևանյան պատվիրակությունը մասնակցել է Դոնի Ռոստովի հիմնադրման 265-ամյակի միջոցառումներին
1627 դիտում
15:14 24-09-2015
Երևանի պատվիրակությունը մասնակցել է ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի հիմնադրման 266-ամյակի միջոցառումներին. ֆոտոռեպորտաժ
Այս բաժնից
1021 դիտում
13:01 01-02-2025
ՀՀ ԱԱԾ-ն նոր մանրամասներ է ներկայացրել Հանրապետության հրապարակի աղմկահարույց տեսանյութից
982 դիտում
10:45 01-02-2025
ՄԻՊ-ն արձագանքել է սոցցանցերում տարածում գտած աղմկահարույց տեսանյութին
751 դիտում
09:59 01-02-2025
ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության ապագան. «ՏԵՂորոշում»․ «Ամերիկայի ձայն»