Բաղդադում Քերիի այցի ժամանակ ահաբեկչություն է տեղի ունեցել
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում Քերիի այցի ժամանակ ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 10 մարդ, ավելի քան 20֊ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնում է Associated Press֊ը։
Բաղդադի շիաներով բնակեցված թաղամասում մահապարտ ահաբեկիչները 3 պայթյուն են իրականացրել։
Նախնական տվյալներով, պայթյուններից մեկն որոտացել է ոստիկանական բաժանմունքի մոտ։