211652_close_icon

Պորոշենկոն հայտարարել է Ռուսաստանի հետ սահմանին «Մաներհեյմի գիծ» կառուցելու անհրաժեշտության մասին

views-count1030 դիտում article-date 15:47 10-09-2014
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կառավարության այսօրվա նիստում հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում Ուկրաինան Ռուսաստանի հետ սահմանին կկառուցի պաշտպանական կառույցների ժամանակակից հզոր համալիր, որը կլինի «Մաներհեյմի գծի» համարժեքը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: Պորոշենկոն հայտարարել է. «Եթե հնարավոր չլինի առանց Մաներհեյմի գծի, ապա նշանակում է, որ անհրաժեշտ է կառուցել նաև այդպիսի ամրությունների գիծ, միայն թե առավել հզոր՝ հաշվի առնելով նախորդները: Ուշադրություն եմ հրավիրում նրան, որ դա ոչ թե 41-42 թվականների ամրությունների կառուցում է, այլ՝ այնպիսի ամրությունների կառուցում, որոնց կարիքը ներկայումս ունի ժամանակակից պաշտպանական գիտությունը»: Նրա խոսքերով՝ պաշտպանական համալիրը պետք է իրենում ներառի միայն սպառազինությունների ոլորտի ժամանակակից մշակումներ, ինչպիսին է խորը էշելոնացված պաշտպանությունը՝ տանկային դիրքերով, համազարկային կրակի համակարգից պաշտպանվելու մեխանիզմներով, ժամանակակից հաղորդակցություններով և այլն:

Նմանատիպ նյութեր