4231 դիտում
18:01 09-09-2014
ՀՖՖ-ն վստահ է, որ Ռուբեն Հայրապետյանը երթևեկության կանոնները չի խախտել
Սեպտեմբերի 8-ին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը լուսանկարներով [url=https://shamshyan.com/hy/article/2014/09/08/26037/]հրապարակում [/url]էր արել այն մասին, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը սեպտեմբերի 7-ին Rolls-Royce մակնիշի ավտոմեքենան վարել է առանց համարանիշի, իսկ ավտոմեքենայի վրայից բացակայում էր տեխզննման կտրոնը:
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը նամակ է ստացել ՀՖՖ մամլո քարտուղարությունից, որը ներկայացնում ենք ստորև.
«[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b] կայքի պատասխանատուին
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին
Հարգելի [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի պատասխանատու
Հարգելի պարոն Գագիկ Շամշյան
Ս. թ. սեպտեմբերի 8-ին, ժամը 11:11-ին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b] կայքում հրապարակվել է «Ռուբեն Հայրապետյանը՝ Ճանապարհային երթևեկության խախտումների «առաջամարտիկ». ինչպես ժողովուրդն է ասում. «Սևին սապոնն ինչ անի, խևին՝ խրատը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ» վերտառությամբ նյութը:
Տեղեկացնում ենք Ձեզ, որ նյութում պարունակվում են իբր տեղեկություններ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ կապված, որոնք, սակայն, ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև ակնհայտ կեղծիք են:
Նյութում նշված օրը և նշված ժամին ՀՖՖ նախագահը մասնակցում էր միջոցառման և չէր կարող միաժամանակ լինել երկու վայրում: Նույնիսկ նյութում հրապարակված լուսանկարից է ակնհայտորեն և անզեն աչքով երևում, որ նյութում նշված ավտոմեքենայի ղեկին պատկերված անձնավորությունը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը չէ:
Օրենքով նշված կարգով Դուք պարտավոր եք հերքել հրապարակված տեղեկությունները, նշելով, որ դրանք կեղծիք են, չեն համապատասխանում իրականությանը և ներողություն խնդրել ՀՖՖ նախագահից:
Նշված պահանջը չկատարելու դեպքում խնդիրը կվիճարկվի դատական կարգով:
ՀՖՖ մամուլի քարտուղարություն»:
[img]/ups/images/0552323001410271273321445.jpg[/img]
ՀՖՖ-ի այս գրությունից հետո [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը դիմելու է ոստիկանություն, որպեսզի վերջինս պարզի, թե ով է եղել գերթանկարժեք Rolls-Royce մակնիշի ավտոմեքենայի ղեկին:
Նմանատիպ նյութեր
31109 դիտում
17:50 20-07-2015
Սևին սապոնն ինչ անի, խևին խրատը. որոշ վարորդներ շարունակում են չարամտորեն խախտել երթևեկության կանոնները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
724 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
607 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
412 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը