ԼԺՀ-ն Ռուսաստանի հետ սահմանի վերահսկողությունը չի տա Կիևին. Պլոտնիցկի
Ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության ղեկավար Իգոր Պլոտնիցկին հայտարարել է, որ ԼԺՀ-ն մտադիր չէ իրենց վերահսկողության տակ և Ռուսաստանի միջև գտնվող սահմանի վերահսկողությունը հանձնել Կիևին:
Այս մասին հայտնում է РИА «Новости»-ին:
Պլոտնիցկին նաև նշել է, որ Մինսկի համաձայնագիրը իրենց դեմ շրջելու բոլոր փորձերն անհաջող են և չեն կարող իրականացվել:
Նա նաև ընդգծել է, որ իրենք պատրաստ են Ուկրաինայի հետ մտնել տնտեսական մրցակցության մեջ: