Չինաստանը կարող է դառնալ ռուսական գազի խոշորագույն սպառողը` անցնելով Գերմանիային. Պուտին
Ռուսաստանի Դանության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Չինաստանը կարող է անցնել Գերմանիային և դառնալ ռուսական գազի ամենախոշոր սպառողը: Այս մասին հայտնում է gazeta.ru_ն:
Պուտինի խոսքով՝ մի շարք պայմանագրերի իրագործումից հետո Չինաստանը հավասարվել Գերմանիային՝ ռուսական գազի սպառման ծավալի հարցում: Նշենք, որ Ռուսաստանը Գերմանիա և Չինաստան է արտահանում տարեկան մինչև 40 մլրդ խ/մ գազ:
«Չինաստանի հետ արևմտյան հատվածով գազ մատակարարելու մասին 2-րդ պայմանագրի իրագործման դեպքում Չինաստանը միանշանակ կզբաղեցնի առաջին տեղը»,-ասել է Ռուսաստանի ղեկավարը Պետերբուրգում տեղի ունեցած միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ: