211652_close_icon
views-count1620 դիտում article-date 00:01 09-09-2014

Մարադոնան ծեծկռտուք է սարքել գիշերային ակումբում

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան հերթական սկանդալի կենտրոնում է հայտնվել: Ինչպես տեղեկացնում են եվրոպական մի շարք պարբերականներ, 1986 թվականի աշխարհի չեմպիոնը խորվաթական Դուբրովնիկ քաղաքի գիշերային ակուկմբներից մեկում ծեծկռտուք է սարքել այցելուներից մեկի հետ: Միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան: Միջադեպի վերաբերյալ, որևէ պաշտոնական տեղեկություն չի հայտնվում: Ոչ պաշտոնական տվյալներով` վեճի մասնակցիներից ոչ ոք ոստիկանություն չի դիմել:

Նմանատիպ նյութեր