3667 դիտում
10:15 30-08-2017
«Ելք»-ը չի որոշել աշնանային նստաշրջանում բարձրացնելո՞ւ է ԵՏՄ-ից դուրս գալու հարցը, թե՞ ոչ. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու գործընթաց պետք է սկսի։ Մեկ ամիս առաջ նման հայտարարություն էր արել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Այսօր` օգոստոսի 29-ին, armtimes.com-ը ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար, պատգամավոր Գևորգ Գորգիսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում է գտնվում պատգամավորի առաջարկը, արդյո՞ք խմբակցությունում քննարկել են Մարուքյանի հայտարարությունը, և ի՞նչ որոշում են կայացրել:
«Դեռևս խմբակցությունում չենք քննարկել, երբ քննարկենք, ու որոշում կայացնենք անպայման մամուլի հաղորդագրություն կտարածենք: Այն, որ ԵԱՏՄ-ին անդամակցելն արտաքին քաղաքական սխալ էր, դրա մասին մենք դեռ մեր նախընտրական ծրագրում էինք բարձրաձայնել: Խմբակցության կուսակցություններն էլ բազմիցս խոսել են այս կառույցի ոչ օգտակարության, ինչպես նաև Հայաստանի շահերին դեմ լինելու, և երկրի ինքնիշխանությանը վնասելու մասին: ԵԱՏՄ-ն որևէ լուրջ օգուտ չի տվել Հայաստանին և հիմա սպառնում են էլ ավելի ավելացնել այն քաղաքական մշակույթը, որն առկա է ԵԱՏՄ-ում»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:
Գորգիսյանի խոսքով` ՀՀ կառավարությունը, թեև ժամանակին նպաստել է, որ Հայաստանը անդամակցի այս կառույցին, ապա պետք է հիմա շտապ քայլեր ձեռնարկի կառույցից դուրս գալու համար:
«Էդմոն Մարուքյանի հայտարարությունը կոչ էր ուղղված Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որովհետև դրա մեջ կան օրենքներ, որոնք պետք է գործեն, իսկ եթե չեն գործում, ուրեմն իմաստ չկա մնալ նման կառույցի մեջ: Կառավարությունը ԵԱՏՄ-ին անդամակցելու ջատագովն էր, բայց իրենք պետք է հիմա նախաձեռնեն այդտեղից դուրս գալը»,- նշեց Գորգիսյանը:
Անդրադառնալով այն հարցին, թե խմբակցությունը պատրաստվում է Ազգային ժողովի աշնանային նստաշրջանում նման նախագիծ ներկայացնել, պատգամավորն ասաց.
«Երբ ԱԺ-ում սկսենք մեր բնականոն աշխատանքները, նիստերը, այդ ժամանակ հստակ հայտարարություն կլինի, թե այս հարցի առումով որևէ նախաձեռնություն լինելու, ինչ ձևով է լինելու և երբ է լինելու: Դեռևս չեմ կարող ասել, թե աշնանային նստաշրջանում հարցը կբարձրացվի, թե` ոչ»,- եզրափակեց Գորգիսյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
984 դիտում
12:47 08-09-2014
Աշնանային նստաշրջանում քառյակը կրկին բարձրացրեց արտագաղթի և դեմոգրաֆիկ խնդիրների սրացող հարցը
9137 դիտում
16:09 08-09-2017
«Ելք»-ը ԵՏՄ-ից դուրս գալու ԱԺ որոշման նախագիծ է ներկայացրել
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3238 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը